Փեթ Մքգրաթի «Ribbon Eyes»-ը՝ դիմահարդարման նոր միտում
- Lilit Nalbandyan
- Jan 31
- 1 min read

Աշխարհահռչակ դիմահարդար Փեթ Մքգրաթը կրկին հայտնվել է լուրերի վերնագրերում՝ Դենիել Ռոսբերիի Schiaparelli կուտյուրային հավաքածուի ցուցադրումից հետո: Մոդելների հագած հեքիաթային զգեստներից այն կողմ, անհնար էր չնկատել նրանց դիմահարդարումը. «ժապավենային աչքերը» (Ribbon Eyes)1` պաստելային գույների փայլուն ցուցադրություն, որը զարդարում էր կոպերը և տարածվում հոնքերի այն կողմ:Փեթ Մքգրաթի «ժապավենային աչքերը»Բրիտանացի դիմահարդարը միշտ իսկական տաղանդ է ունեցել եթերային և հրեշտակային տեսք ունեցող կերպար ստեղծելու մեջ։ Ինչպես բացատրում է Մքգրաթը, «Աչքերն ընդգծված են նյուդ երանգներով, որոնք սահմանում են կերպարի առանցաքը՝ կիտրոնային դեղին, վարդագույն, ոսկեգույն և կապույտի փայլուն երանգներով, ինչը ոգեշնչված է Դանիելի հայտնաբերած վինտաժային ժապավեններից»:

Թեև ստվերաներկի փայլուն դետալները, անշուշտ, շքեղություն են հաղորդում, օգտագործված բոլոր գույները նման են փափուկ փայլերին, որոնք հաճախ հանդիպում են մետաքսե ժապավենների մեջ։Ինչպես ստանալ այս տեսքըԱչքերի ծավալուն տեսք ստեղծելու համար օգտագործվել են Փեթ Մքգրաթից երկու գունապնակ՝ Mothership V: Bronze Seduction-ը և Mothership VII: Divine Rose-ը: Երկուսն էլ 10 երանգների խառնուրդ են, որոնք տատանվում են փափուկ չեզոք և համարձակ գույներից մինչև ծիածանագույն երանգներ:

Կերպարի մնացած մասը հուշում է այլաշխարհիկ փայլի մասին: Յուրաքանչյուր մոդելի մաշկը պատրաստվել է Divine Skin: Rose 001 The Essence-ով, որին հաջորդում է Skin Fetish. Sublime Perfection Concealer-ը: Թեթև ծածկույթն ապահովում է ամբողջական մակերես՝ անփայլ ավարտով: