top of page

«Հրապարակ». Հայտնի գործերով դատախազը հավակնում է բարձր պաշտոնի

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 20
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ եւ պետի տեղակալ չունի։ Աննա Վարդապետյանը նոր պետ չէր գտնում։ Մի քանի շաբաթ առաջ բաց մրցույթ է հայտարարվել։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։

Գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար` Հռիփսիմե Ասատրյանը։ Սերոբյանն իր նախկին գործընկեր՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքներն է դատարանում պաշտպանել։ Հռիփսիմե Ասատրյանը դատախազության իրավաբանական բաժնի պետն է»:

1/2471
bottom of page