top of page

Քեթրին Զետա Ջոնսը կկատարի գլխավոր դերը Amazon Prime-ի սերիալում

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 18
  • 1 min read

Քեթրին Զետա Ջոնսը կվերադառնա իր հայրենի Սուոնսի քաղաք, որպեսզի նկարահանվի Amazon Prime-ի նոր թրիլերում։

Սերիալը հիմնված է Նիք Հարքաուեյի (Էյդան Թրուհեն կեղծանունով) «Գինը, որը դուք վճարում եք» վեպի վրա։

Ութ մասից բաղկացած սերիալի արտադրությունը կսկսվի մարտին, նկարահանումները տեղի կունենան Սուոնսիում, Բիլբաոյում, Լիսաբոնում եւ Լոնդոնում:

Դերասանուհին կկատարի Ջեքի Փրայսի՝ արտառոց նորաձեւության սիրահարի դերը, որը փորձում է պահպանել անանունությունն այն բանից հետո, երբ փախել է իր «վտանգավոր անցյալից»։ Զետա Ջոնսն ասել է, որ անհամբերությամբ սպասում է կանացի սյուժեն հետազոտելու հնարավորությանը, որն «ընդգրկում է իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը, ինքնությունն ու քավությունը»:

Սպասվում է, որ սերիալը, որը պրոդյուսավորել են Fremantle-ը եւ Steel Springs Pictures-ը, էկրան կբարձրանա 2026թ., բայց պաշտոնական ամսաթիվն առայժմ չի հայտարարված։

1/2449
bottom of page