top of page

Մալաթիայում դանակահարությունն ավարտվել է կրակոցներով. վիրավոր կա

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 3 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 21-ին, դանակահարություն է եղել ու կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանկահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ և կա վիրավոր:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտանբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք վիրավորը դանակահարության, թե՞ կրակոցի արդյունքում է տուժել:

1/2471
bottom of page