top of page

ՌԴ-ն Telegram-ի վերաբերյալ հարցեր ուներ Դուրովին, սակայն նրան չի կալանավորել․ Պեսկով

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Aug 31, 2024
  • 1 min read

Ռուսաստանում մեսենջերի գործունեության հետ կապված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր եղել են, բայց նրան այստեղ չեն կալանավորել։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունը։

«Մեզ մոտ նրան ոչ ոք չի կալանավորել։ Իհարկե, հարցեր եղել են։ Այո, իսկապես, ահաբեկիչներն օգտվում են Telegram ցանցից», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին:

1/2459
bottom of page