top of page

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ. վարչապետը հետևել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Aug 3, 2024
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին ևս Տավուշի մարզում է:

Վարչապետը հետևել է Հ-26, /Մ-4/ - Ենոքավան -Կարմիրգյուղ - /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին:

«Տավուշի մարզ օր 2։

Հ-26, /Մ-4/ - Ենոքավան - Կարմիրգյուղ - /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կառավարությունը 6.3 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացրել է 642 մլն դրամ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը:

bottom of page