top of page

Անկարան պատրաստվում է Սիրիայում լայնածավալ ներխուժման ․ #WSJ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Dec 17, 2024
  • 1 min read

Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ինչը խոսում է պատրաստվով լայնածավալ ներխուժման մասին։ Հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։Նրանց խոսքով՝ Թուրքիան և թուրքամետ զինյալները «ուժեր են կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով», ինչը կարող է նշանակել, որ Անկարան պատրաստվում է «լայնածավալ ներխուժման»:Ամերիկացի պաշտոնյայի պնդմամբ՝ «Թուրքական ռազմագործողությունն անխուսափելի կարող է լինել, մենք կենտրոնացած ենք դրա վրա և զսպվածության կոչ ենք անում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո հավանական քաղաքացիական պատերազմի մասին, որին կմասնակցեն իշխանության եկած ռազմական խմբավորումների կոալիցիայի մաս կազմող թուրքամետ ուժերն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերը։Հրատարակության համաձայն՝ թրքամետ խմբավորումների հետագա առաջխաղացումը, հավանաբար, կստիպի քրդական ուժերին նահանջել՝ սպառնալով Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությանը:


1/2459
bottom of page