top of page

Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան․ Ադրբեջանի դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրություն



Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասված է Ադրբեջանի դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է պատերազմ վարելու, ահաբեկչության, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների մեջ։

bottom of page