top of page

QR կոդերով վճարումների և փոխանցումների նոր կարգավորում կլինի․ ինչ է հայտնի

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ և փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից։

 

Ինչ է նախատեսում նոր կարգավորումը

Առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում, մեկ միասնական ՔՅՈւԱՐ կոդի միջոցով, հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն։ Սա նշանակում է, որ այլևս պետք չէ անհանգստանալ, թե որ հավելվածն օգտագործել՝ վճարումը կդառնա պարզ, հարմար և հասանելի։

 

Կարգավորման նպատակը

Նոր մոտեցումը նպատակ ունի՝

Հեշտացնել և արդյունավետ դարձնել ՔՅՈւԱՐ կոդերով վճարումների գործընթացը։

Խրախուսել անկանխիկ վճարումների տարածումը։

Նպաստել ֆինանսական ծառայությունների առավել ներառական և մատչելի միջավայրի ձևավորմանը։

Ուշադրություն

Այս կարգավորումը վերաբերում է բացառապես վճարային ՔՅՈւԱՐ կոդերին և չի տարածվում ապրանքային ՔՅՈւԱՐ կոդերի վրա (օրինակ՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ կոդերը)։

ՀՀ ԿԲ


1/2209
bottom of page