top of page

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրել է․

«Քիչ առաջ ծանոթացա «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» կոչվող փաստաթղթին:

Ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին:

Իր հերթին ՌԴ-ն ըստ էության հայտարարել է, որ Հայաստանը չի կարող օրակարգում ունենալ ԵՄ անդամակցության հարց և մնալ ԵԱՏՄ անդամ:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում՝ սպառնալով հերթական պատուհասը բերել մեր հայրենիքի գլխին։

Պետական ցանկացած որոշման հիմքում պետք է լինի հայրենիքի շահն ու այդ որոշման արդյունքների և հետևանքների մանրակրկիտ հաշվարկը։ Մինչդեռ այս պարագայում ակնհայտ է այլոց շահերից բխած շտապողականությունը։ Իսկ դա նշանակում է, որ կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների»:


1/2211
bottom of page