ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ աշխատանքային խմբի նախագահ
- Lilit Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
ՀՀ ներկայացուցիչ՝ ՇՄՆ «Հիդրոօդերևաութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։
Գայանե Շահնազարյանը 2018 թվականից ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի անդամ է։ 2025 թվականի ապրիլի 10-ին Աշխատանքային խմբի 27-րդ նստաշրջանում տեղի են ունեցել Աշխատանքային խմբի նախագահի և համանախագահների ընտրություններ։
Շրջակա միջավայրի նախարարությունը նախագահի պաշտոնում առաջադրել էր Գայանե Շահնազարյանի թեկնածությունը, և կայացած ընտրության արդյունքում Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։
ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նպատակն է շրջակա միջավայրի կանոնավոր մոնիթորինգի, գնահատման և հաշվետվությունների միջոցով հնարավորություն ստեղծել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու՝ ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացմանն ու կանաչ և շրջանաձև տնտեսության անցմանն աջակցելու համար:
Աշխատանքային խումբը կազմված է ՄԱԿ ԵՏՀ անդամ երկրների շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում իրականացնող նախարարությունների, գերատեսչությունների և վիճակագրական ծառայությունների ներկայացուցիչներից:
20:58 12.04.2025
20:34 12.04.2025