Դատարանը մեղավոր ճանաչեց Միխայիլ Խաչատրյանին դուստրերի հանդեպ բռնության մեջ
- Lilit Nalbandyan
- 7 hours ago
- 1 min read
Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանըՄիխայիլ Խաչատրյանին մեղավոր է ճանաչելդուստրերի նկատմամբ բռնություն գործադրելուգործով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Դատարանը գործով քրեական հետապնդումըդադարեցրել է մեղադրյալի մահվան պատճառով։«Ամբաստանյալի նկատմամբ քրեականհետապնդումը դադարեցվել է չռեաբիլիտացնողհիմքով»,- նշվել է դատարանի որոշման մեջ։
ՏԱՍՍ-ը նշել է, որ հայտարարության ժամանակդատարանի դահլիճում են եղել Խաչատրյանի երկուդուստրերը։
Մարիա, Անգելինա եւ Կրեստինա Խաչատրյանքույրերը ձերբակալվել են 2018թ. հուլիսինՄոսկվայում՝ իրենց 57-ամյա հոր՝ ՄիխայիլԽաչատրյանի սպանության մեղադրանքով։Ձերբակալման պահին նրանք եղել են 17, 18 եւ 19 տարեկան։ Նրանք խոստովանել են եւ պատմել, որհայրը տարիներ շարունակ բռնության է ենթարկելիրենց եւ կիրառել այդ թվում՝ սեռական բռնություն։Նրանց մեղադրանք է առաջադրվել նախնականհամաձայնությամբ կատարված սպանությանհամար։ Պաշտպանական կողմը պնդել է, որ նրանքգործել են ինքնապաշտպանության նպատակով։Քույրերի դեմ գործերը հասել են դատարան, սակայն վերադարձվել են դատախազություն։
Միխայիլ Խաչատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2021թ., նա մեղադրվում էր սեռական ոտնձգությունների եւ խոշտանգումների մեջ։ Հետագայում հետաքննությունը խստացրել է Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը՝ ավելացնելով նրա դուստրերի առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ նրանց ընկերուհուն ուղարկած պոռնոգրաֆիական նյութեր տարածելու մեղադրանքները։ Այս գործով տուժող են ճանաչվել Խաչատրյան քույրերը, ինչպես նաեւ նրանց ընկերուհին։