«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել նոր դարպասապահի. երեք թեկնածու կա
«Մանչեսթեր Սիթին» դժգոհ է բրազիլացի դարպասապահ Էդերսոնի ելույթներից, որն ամենահամոզիչ խաղը չի ցուցադրում և կարող է հեռանալ ակումբից։ Այդ իսկ պատճառով «քաղաքաբնակները» նոր դարպասապահ են փնտրում։ Այժմ նրանց թիրախում են Իտալիայի Ա Սերիայի երեք թեկնածուներ:
Ինչպես հայտնում է Footmercato-ն, «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Յուվենտուսի» դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոյի, «Պարմայի» խաղացող Սիոն Սուզուկիի և «Լացիոյի» խաղացող Վանյա Միլինկովիչ-Սավիչի տարբերակները:
Նշվում է, որ Դի Գրեգորիոն «Մանչեսթեր Սիթիի» առաջնահերթ տարբերակն է։ Կողմերն արդեն կապի մեջ են՝ չնայած «Յուվենտուսի»՝ մրցաշրջանի միջնամասում դարպասապահին վաճառելու ցանկությանը։ «Ծեր սինյորան» ընդհանրապես չի ցանկանում բաժանվել Միկելեից, սակայն տպավորիչ առաջարկը կարող է փոխել թուրինյան թիմի դիրքորոշումը: