top of page

Հայաստանի լավագույն կաթ և թթվասեր արտադրող է ճանաչվել «Դիլի» ընկերությունը



«Դիլի» կաթնամթերքի ընկերության կաթը և թթվասերը ճանաչվել են լավագույնը Հայաստանի շուկայում։  Հետազոտությունն անցկացվել  և արդյունքը  հաստատվել է  «Որակի նշան» ընկերության կողմից, որը կազմակերպել է լաբորատոր փորձաքննություններ  և կույր համտես սպառողների և որակի մասնագետների շրջանում։

«Դիլի»-ն ևս մեկ անգամ ապացուցել է իր որակյալ լինելը, քանի որ բարձրակարգ կաթնամթերքի արտադրության հիմքում ընկած է իր՝ լավագույնը ճանաչված կաթը, որն ընկերությունը համարում է իր հաջողության գրավականներից մեկը։

«Հիմնադրման պահից ի վեր ընկերության գլխավոր նպատակն է եղել հայ ազգաբնակչությանը մատակարարել անարատ, որակյալ և առողջ կաթնամթերք և լինել լավագույնը շուկայում,–փաստում է ընկերության վաճառքի տնօրեն Արթուր Հակոբյանը և հավելում,– մեր հաջողության գրավականն է մեր բարձրակարգ կաթը և թիմի անկոտրում նվիրվածությունը կազմակերպության սկզբունքներին, որն է՝ սպառողին մատակարարել բնական, որակյալ  և առանց հավելումների կաթնամթերք»։ 

«Դիլի»-ի արտադրատեսակները պատրաստվում են իտալական  տեխնոլոգիաներով, իսկ արտադրության գործընթացը վերահսկվում է հայ և իտալացի հմուտ տեխնոլոգների կողմից: 

Ընկերությունը կարևորում է իր կարգախոսը՝ «Դիլի՝ առողջ կյանքի բանալի»՝ շեշտելով սպառողների առողջության առաջնահերթությունը։

Ընկերությունն առաջարկում է բազմաթիվ արտադրատեսակներ, ներառյալ՝ կաթ, թթվասեր, մածուն, լոռի, բուրրատա, ռիկոտտա, մոցարելլա, չեչիլ պանիրներ,  հալած յուղ և այլ մթերքներ:

Դիլիի կաթնամթերքը 100% անարատ կաթից է,  բացակայում են հավելումներն ու ներկանյութերը, ամբողջ տեսականին առանց գլյուտեն է: 

1997 թվականին հիմնադրված «Դիլի»-ն դարձավ առաջին կաթնամթերքի գործարանը Հայաստանում, որն օգտագործում էր միայն սեփական կովերի կաթը: Կաթնամթերքի գործարանն ու անասնաբուծական ֆերման գտնվում են Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում, որից էլ առաջացել է ընկերության անվանումը:

«Դիլի»-ն շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին՝ ներկայացնելով միայն առողջարար և լավագույն կաթնամթերքը շուկայում:


bottom of page