top of page

Երևանում «Subaru»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում


Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 24-ամյա Արմեն Զ.-ն, իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ առաջացած տեխնիկական խնդիրը: 

1/2381
bottom of page