Search
Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում
- Lilit Nalbandyan
- 6 hours ago
- 1 min read
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտությամբ է մեկնարկել «Madrid Open» մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` WTA-1000 շարքի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկած մրցաշարի անդրանիկ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 71-րդ ռակետ ամերիկացի Քերոլայն Դոուլհայդի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը պարտվել է երկու սեթում` 6:4, 6:4 հաշվով:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։