Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
![](https://static.wixstatic.com/media/9edd28_3d3dbb5c1aad4947afdb5ab6b46643e9~mv2.webp/v1/fill/w_837,h_558,al_c,q_85,enc_auto/9edd28_3d3dbb5c1aad4947afdb5ab6b46643e9~mv2.webp)
Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, օգոստոսի 27-ի և 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 26-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։
Երևանում օգոստոսի 26-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։