Search
ՍԴ-ում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը
- Lilit Nalbandyan
- Sep 24, 2024
- 1 min read

Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։
ՍԴ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:
Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:
Կառավարությունը կանոնակարգին հավանություն էր տվել սեպտեմբերի 5-ին: