top of page

Անսպասելի իրավիճակ՝ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. Սերգեյ Լազարևն օգնեց, որ Արփի Աբգարյանը ևս հաղթի

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Nov 2, 2024
  • 1 min read

«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ անսպասելի իրավիճակ է տեղի ունեցել: Թողարկման հյուրն էր կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը:

Տասնյակ վառ մասնակիցներ երգեցին Իգոր Կրուտոյի սուպեր հիթերը: Հաղթած մասնակցի համար Իգոր Կրուտոյը երգ պիտի նվիրեր: Շատ թեժ մրցակցության արդյունքում ընտրվեց 2 հաղթող՝ Արփի Աբգարյանը և  Դարիա Խրամովան:

Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ 100 ժյուրիից մեկ անդամ չէր ուզում սեղմել կոճակը և կանգնել: Ելույթի ժամանակ նախագծի ղեկավար  Սերգեյ Լազարևն իջավ ժյուրիի մոտ և սեղմեց կոճակը, ինչից  հետո ժյուրին՝ Լև Ռուդինը լքեց տաղավարը: Նրան ի վերջո փոխարինեց նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։ Սերգեյ Լազարևի այս արարքից հետո հնարավորություն ընձեռվեց Արփի Աբգարյանին, որ նրան Իգոր Կրուտոյը ևս երգ նվիրի:

«Ես պարզապես չկարողացա ինձ զսպել, ես զգացմունքային եմ», - ասել է  Լազարևը:

bottom of page