top of page

Չլուծված խնդիրները հանգեցրել են ներկա իրավիճակին. Թուրքիայի ԱԳ նախարար

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Dec 2, 2024
  • 1 min read

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ համատեղ ասուլիսում կարեւոր հայտարարություններ է արել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։


«Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Դամասկոսը պետք է հաշտեցվի իր ժողովրդի և օրինական ընդդիմության հետ: Այս փուլում սխալ կլինի Սիրիայում տիրող իրավիճակը վերագրել որեւէ արտաքին միջամտության»,- ասել է Ֆիդանը։


Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և թույլ չի տա ահաբեկիչներին օգտվել տարածաշրջանի անկայունությունից։ Նրա խոսքով՝ խնդիրներ կան արդեն 13 տարի, քանի որ Ասադի ռեժիմը չի համաձայնել քաղաքական լուծմանը։


«Մենք չենք ցանկանում, որ քաղաքացիական պատերազմը շարունակվի, ռմբակոծություններով ավերվեն քաղաքները և մարդիկ տեղահանվեն։ Կարևոր է, որ մարդիկ վերադառնան իրենց տները, որպեսզի փախստականների հոսքը քչանը: Կարևոր է կանխել ահաբեկչական կազմակերպություններին նոր հնարավորություններ ձեռք բերելը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։


Ֆիդանը հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում ինքը բանակցություններ է վարել գործընկերների հետ սիրիական հարցի շուրջ, և որ նախատեսվում է մոտ ապագայում վերսկսել Աստանայի գործընթացը։ Նա ընդգծել է սիրիական հարցի շուրջ Թուրքիայի և Իրանի միջև անկեղծ երկխոսության կարևորությունը՝ այն անվանելով «Սիրիայի համար կենսական նշանակություն»:

bottom of page