top of page

2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ


Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Միջինում, միջին քանակով  բնակվող փաստացի բնակիչների թվով  բնակարանի դեպքում մոտավորապես նույն գինն է։ Այսինքն՝ 60-70 քառ․ մակերես ունեցող բնակարանում, որտեղ ապրում են 4 հոգի, նույն գինն է։ Այն ժամանակ էլ մեկ անձի համար 200 դրամ էր։ Հիմա մեկ քառ․ մետրի համար կվճարեն 13 դրամ։ Այսինքն,  որոշ մարդկանց համար կնվազի, որոշ դեպքում՝ կբարձրանա»,- նշեց Ավինյանը։

bottom of page