«2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի»․ Աննա Հակոբյան
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել ստացած շնորհավորանքների ու մաղթանքների համար՝ գրելով․ «2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի։ Դրա համար պետք է շատ աշխատենք ու շատ սովորենք, շատ սովորենք եւ շատ աշխատենք։ Հաջողության բանալին սրանում է։ Հաջողությունն իրականում շատ հասանելի է, շատ մոտ, պետք է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն»։