top of page

ՀՀ ՊՆ հայտարարությունը՝ մեկնարկած ձմեռային զորակոչի հետ կապված


2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին շրջանակում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։

bottom of page