top of page

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու



Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Իլհամ Ալիևը նշել է, թե Բաքուն շարունակում է ջանքերը՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար»։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։

Մագդալենա Գրոնոնն էլ ընդգծել է Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը՝ հավելելով, որ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»:

bottom of page