Օքսանա Սամոյլովան նշել է տղամարդու երեք սեքսուալ հատկանիշ
- Lilit Nalbandyan
- Jan 28
- 1 min read

Ռեփեր Ջիգանի կինը՝ բլոգեր Օքսանա Սամոյլովան, նշել է տղամարդու երեք սեքսուալ հատկանիշ։
«Տղամարդու մեջ ամենասեքսուալ բաներն են՝ հումորի զգացումը, հաջողությունը, փողը»,- ասել է նա իր Instagram-ում։
Սամոյլովան կոչ է արել իր բաժանորդներին մեկնաբանություններում կիսել իրենց մտքերը զուգընկերոջ ամենագրավիչ հատկությունների մասին։ Նրան պատասխանել է բլոգեր Այզան, ով, ինչպես պարզվում է, զուգընկերոջ մեջ գնահատում է «անվտանգության զգացումը, հումորը և ոսկե ռետրիվերի բնավորությունը»։
«Օքսանա, քո ամուսնու մեջ ամենասեքսուալը դու ես»; «Ամենակարևորն այն է, որ նա Ջիգան չլինի»,- կատակել են նաև օգտատերերը։
Օքսանա Սամոյլովան 2012 թվականից ամուսնացած է ռեփեր Ջիգանի հետ։ Մոդելն ու արտիստը մեծացնում են որդուն՝ Դեյվիդին և երեք դուստրերին՝ Արիելային, Լիային և Մայային։ 2024 թվականի փետրվարին ռեփերն ասել էր, որ ինքն ու իր կինը ծրագրում են հինգերորդ երեխան ունենալ։