top of page

Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել է չբնակեցված տուն

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 16
  • 1 min read

Փետրվարի 15-ին, ժամը 21։55-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): Տուժածներ չկան։

bottom of page