top of page

Կառավարությունը՝ սոցիալական կրեդիտների վերադարձի մասին

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Feb 18
  • 1 min read

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է: Այս մասին հայտնում են Կառավարությունից:


Ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին:


Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ:


Հարկային մարմինը ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

1/2465
bottom of page