top of page

ԱՄՆ-ն իր բազաներից Հայաստան կտեղափոխի ռազմական տեխնիկա և սարքավորումներ. RT


Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի պոլիգոններ. հաղորդում է RT-ն:

ԱՄՆ պետգնումների պորտալի տվյալներով՝ փոխադրումը նախատեսում են իրականացնել Վրաստանի տարածքով։ 

ԱՄՆ պետգնումների պորտալի տվյալներով՝ Միացյալ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է գերմանական Դյուլմենի ռազմաբազայից սարքավորումների տեղափոխում իրականացնել Հայաստանի Զառ ռազմաբազա: Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը:

Վերադարձը Գերմանիա, ինչպես ասվում է տրանսպորտային ծառայությունների մատուցման մրցույթում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը: Պայմանագիրը նախատեսում է նաև սարքավորումների տեղափոխում Հայաստանի Արմավիր ուսումնական զորավարժարան Վրաստանի Փոթի նավահանգստից: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր սարքավորումներ, ներառյալ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և մասնագիտացված բեռնարկղեր:

Պայմանագրի շրջանակներում Հայաստան կտեղափոխվի նաև շտապօգնության 8 մեքենա: 

1/2381
bottom of page