top of page

Հրապարակի՛ր փաստաթուղթը, ի վերջո, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին


Այս իշխանությունները վերարտադրվելու են սանդարամետում՝ դժոխքում, որտեղից, որ եկել են։ Մենք բացարձակ պատճառ չունենք, որ նրանց վերարտադրվելու հնարավորություն ընձեռենք։ Այս մասին այսօր մեկնարկած «Չենք վստահում Փաշինյանին» նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։

«Ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ ես չեմ տեսնում։ Կան մարդիկ, որոնք հուսախաբված են, կան մարդիկ, որոնք ելքեր չեն գտնում, բայց կան մարդիկ, որոնք համառ պայքարի մեջ են։ Այն ամենն, ինչ տեղի է ունենում, պարզապես քաղաքական գործընթա՞ց է, թե՞ ազգային ազատագրական պայքար։ Այս հարցի պատասխանը եթե ամեն քաղաքական միավոր կամ անհատ ինքն իրեն տա ու պատասխանը գտնի, այդպիսի վերաբերմունք էլ կունենա»,-ասել է նա։

Խոսելով համախմբման անհրաժեշտության մասին, Բագրատ Սրբազանը նշել է, որ դա կլինի գործողությունների մեկնարկով․

«Համախմբվելու մեկ տարբերակ կա, ինչպես եղել է նախկինում և հիմա էլ կլինի ու կա։ Դրանք մեր գործողություններն են, ովքեր կհավատան, նրանք մաս կկազմեն, կհամախմբվեն ինքնաբերաբար։ Այս պայքարի մեջ մտնելու մեկնակետը չի եղել որևէ մեկին հրավիրելը կամ թելադրանք ստանալը։ Ես ինձ համար որոշում եմ կայացրել ու արել եմ»։

Սրբազանը Փաշինյանից պահանջում է հրապարակել խաղաղության պայմանագրի տեքստը։

«Սուտ են խոսում, իրենք բոլոր հարցերում են ստախոս։ Ես չեմ պատկերացնում աշխարհում մի այլ պետություն, որի քաղաքացիները գտնվեն գերության մեջ և այդ պետության ղեկավարները մատը մատին չխփեն։

Երբ դրսում էլ մարդիկ բանակցում են իրենց միջոցներով, ապա ստանում են պատասխան, որ թող պաշտոնական Երևանը դիմի, իսկ պաշտոնական Երևանը երկրներին ցուցում է տալիս, որ չմիջամտեն, Բաքվին որևէ թթու խոսք չասեն, որ ընդհանուր խաղաղության պայմանագիր կոչվածը կյանքի կոչեն։

Մենք ունենք տեղեկություն, որ ստախոսը պատրաստվում էր դիմել ժողովրդին իրենց հռչակավոր պայմանագրի հետ կապված։ Հիմա ասում եմ, ստախոս, փաստաթուղթը հրապարակի։ Եվ ի վերջո, հրապարակային դո՞ւրս ես գալու, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը»,-ասաց նա։

1/2381
bottom of page