Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը կվերսկսվի. դատարանը չհրապարակեց վճիռը

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը կվերսկսվի։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց գործի քննությունը վերսկսել։
Գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին։
Հիշեցնենք՝ դատախազը պահանջել էր Վարդազարյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ երկու տարի ժամկետով, ինչպես նաև՝ լրացուցիչ պատիժ նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 3 տարի ժամկետով։
Պաշտպանության կողմն էլ պահանջել է արդարացնել Վարդազարյանին՝ պնդելով՝ Վարդազարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է։