ՌԴ-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խումբը «քնած» վիճակում է, սակայն Մոսկվան պատրաստ է հաճույքով շարունակել աշխատանքը. Օվերչուկ

Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, եթե գործընկերները դիմեն մեզ, Ռուսաստանը հաճույքով կշարունակի աշխատանքը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության XXXIV համագումարի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա... այն հիմա քնած վիճակում է։ Դա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Օվերչուկն ընդգծել է, որ խումբը ոչ ոք չի փակել:«Եթե գործընկերները դիմեն մեզ, և մենք կարողանանք ինչ-որ կերպ օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա մենք, իհարկե, հաճույքով կշարունակենք այս աշխատանքը, բայց դա կախված է գործընկերներից», - հավելել է Օվերչուկը: