top of page

Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայի և Սան Մարինոյի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Մալթայի և Սան Մարինոյի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Որաշումները ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,-ասված էորոշման մեջ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,-ասված է որոշման մեջ:

1/2384
bottom of page