top of page

Անընդհատ հո չե՞նք կարողանալու ՌԴ-ի հետ լարվածության մասին խոսել, բայց ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն, հասկանա՝ գոյություն ունի՞, թե՞ չունի. Ալեն Սիմոնյան

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Mar 25
  • 1 min read

Հայաստանը պաշտպանում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Երբ Հայաստանին խաբում են, գցում են, արձանագրում է ու բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չէ, այդ մասին բարձր ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ գնահատական է ունենում, ասում է»,- նշեց նա՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին։

Սիմոնյանի խոսքով, սակայն, այդ ամենը չի նշանակել, որ Հայաստանը խզում է հարաբերությունները այդ երկրի հետ։

«Անընդհատ հո չե՞նք կարողանալու լարվածության մասին խոսել ու լարվածություն պահել։ Կա հարց՝ կա պատասխան, չկա պատասխան՝ կա մեր կողմից հարցադրում։ Այն ամենին, ինչ տեղի է ունեցել 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին ու 2024-ին՝ մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել, միայն ՀԱՊԿ-ի մասով չէ՝ բոլոր հարցերով։ Որևէ բան չի փոխվել, հիմա կա խոսակցություն, մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»,- ընդգծեց նա։

ԱԺ նախագահն ասաց՝ չի կարծում, որ կվերանայվի ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը։

«Ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն, հասկանա՝ գոյություն ունի՞, թե՞ չունի։ Եթե գոյություն ունի՝ հայտարարի, թե որտեղ է սահմանն ու ինքն ինչ պետք է անի, ինչ չի արել»,- ասաց նա։

Սիմոնյանը հերքեց լուրերը, թե Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվացնել ռուսական կողմի հետ համագործակցությունը։

1/2455
bottom of page