top of page

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վարորդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերել

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Apr 2
  • 1 min read

Հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարը շարունակում է դրական արդյունքներ տալ։


Ներկայացնենք մարտի 30-ի բացահայտումներից մի քանիսը:



Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ձերբակալել ու մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Հրազդանի 26-ամյա մի բնակչի։ Բաժնում նա պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։



Մեկ այլ դեպքում նույն ճանապարհին պարեկները ձերբակալել ու «Լինքոլն» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 23-ամյա վարորդին և երկու ուղևորին։ Բաժնում 18-ամյա ուղևորը պայուսակից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով և թղթե փաթեթով դեղնականաչավուն զանգվածներ ու կռփազենք։ Մի կռփազենք էլ ներկայացրել է մյուս ուղևորը։



Հաջորդ դեպքում, «Հյունդայի» մեքենայով հանդերձ, Սևանի բաժին տեղափոխված 45-ամյա վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ծխախոտի տուփ, մեջը` մոխրացած հետքերով կաթուցիչներ։


Հերթական դեպքում Երևան-Սևան-Իջևան ճանապարհին պարեկները ձերբակալել ու «Տոյոտայով» հանդերձ Սևանի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդին։ Բաժնում վարորդը ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված։



Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

1/2449
bottom of page