Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ գործը դեռ քննվում է. ի՞նչ են փորձում պարզել. «Ժողովուրդ»
- Lilit Nalbandyan
- 5 days ago
- 1 min read
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 8 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռ քննում է Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպի գործը: Հետաքրքիր է ինչ են փորձում պարզել իրավապահները, որ մինչ օրս չեն բացահայտել, որ մինչ այս պարզ չէ։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը օգոստոսի 26-ին միջադեպի կիզակետում էր հայտնվել։
Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Hayat Project-ի համերգի ժամանակ ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ինչպես նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ վիճաբանության մեջ են մտել այն բանի համար, որ նա պատվիրել է երգ՝ «Вот такая доля воровская»-ն, ու մարզպետը ընդդիմացել էր՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։
Եվ ահա, իրավապահները մարզպետից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել, թող հարթվի, անցնի ամեն բան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:
Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյան՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մինչ օրս անպատիժ է»։