top of page

Դա բացառիկ հնարավորություն է` ծանոթանալու Հայաստանում առաջատար կառուցապատողների հետ. Քսենյա Սոբչակն անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 5 days ago
  • 1 min read

Ռուս հեռուստա-ռադիոհաղորդավարուհի, լրագրող Քսենյա Սոբչակն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին: 

«Դա բացառիկ հնարավորություն է` ծանոթանալու Հայաստանում առաջատար կառուցապատողների հետ և ձեռք բերել ուղիղ հասանելիություն երկրի լավագույն նախագծերին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ  Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում ապրիլի 12-ին և 13-ին տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները:

«Սա թերևս առաջին անգամը կլինի, երբ կմասնակցեն նաև 5 համաշխարհային բրենդներ, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում: Դրանցից են՝ Kempinski-ն , Pullman-ը, Movenpick-ը , Milano Firenze-ն և Novotel-ը»,- նշել էր Փենեսյանը:

Ցուցահանդեսի շրջանակներում Մոսկվայում կներկայացվի 2 միլիարդ դոլարին համարժեք անշարժ գույք Հայաստանից։

1/2453
bottom of page