Search
Ինչո՞ւ Երևանում «ցեխային անձրև» տեղաց․ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը
- Lilit Nalbandyan
- 3 days ago
- 1 min read
Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է, թե ինչն էր երեկվա «ցեխային անձրևների» պատճառը․
«Երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:
Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:
Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ»:
20:58 12.04.2025
20:34 12.04.2025