Search
Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար․ Ֆիդան
- Lilit Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մեր դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի առաջ, եթե նրանք ցանկանան»,- ասել է նա։
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել են երկկողմ հարաբերությունների և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը։