7 տարի նույն դասարանում մնացածին 3 բուհ ավարտածը ո՞նց բան բացատրի, Փաշինյանը մենաշնորհն է զարգացնում. ակցիայի մասնակից
- Lilit Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
Դուք պաշտպանում եք ոչ թե ժողովրդի շահը, այլ՝ այժմյան բանկերի, թալանչի բանկերի ղեկավարներին, որոնք ինչո՞վ են զբաղված: Նրանք ամեն ինչն ուզում են գցեն, ամեն մի գործարք գցեն բանկի մեջ, որտեղից իրենք ունեն մեծ շահույթներ, դրանցից տուժվող մեկը ես եմ: Իրենք առանց զգուշացնելու 2020 թվականին կորոնավիրուսի ժամանակ, երբ բանկերը փակ էին, մենք չէինք կարող որևիցե մուծումներ անել, դրանից հետո եկավ 20 թվականի պատերազմը ու 23 թվականին նրանք ասացին, որ պետությունն ամեն ձև կաջակցի փոքր միկրոբիզնեսին էլ, մյուսներն էլ, սակայն բացարձակապես ոչ մի բան չարեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցը:
«Բերեցին մեզ վրա դրեցին տուժեր տուգանքներ, ահռելի մեծ թվերով, պլյուս դրան, դրանց վրա էլ հարկայինն ավելացրել էր 0.04% էր այն ժամանակ, հիմա ավելացրել է արդեն 0.75%: Դա նշանակում է երկու անգամ իրենք տույժ տուգանքների վրա ավելացրել են տոկոսներ: Ամեն ինչ անում են, որ փոքր ու միջին բիզնեսը վերացնեն, որի մասին Նիկոլ Փաշինյանն ասեց, նրանք ուզում են զարգացնել միայն մենաշնորհը: Իրոք, Նիկոլ Փաշինյանը շատ հիանալի խոսքեր ունի, որ պետք է բոլորը հիշեն, ինքը ասում է այս յոթ տարի է որ ամբողջ այս կառավարությունը, այս մնացածն առաջին դասարանի կրթություն ունեն, բայց ես մի բան գիտեմ, ես երեք ինստիտուտ եմ ավարտել, իմ համար մի քիչ դժվար է առաջին դասարանի, անգամ իմ հինգերորդ դասարանի երեխային բան բացատրել։ Ես ինքս գիտնական, ինժեներ-գյուտարար եմ, Հայաստանի գյուտարարների խորհրդի անդամ եմ: Շատ պրիմիտիվ բան կա, որը օգտագործելով փոքր և միկրոբիզնեսը, ոտքի կկանգնի, կզարգանա մեր պետությունը էլ հետը։ Եթե փոքր ու միջին բիզնեսը վերանա Հայաստանից, Հայաստանը կդառնա ամենահետամնացը», -եզրափակեց ակցիայի մասնակիցը: