Search
Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
- Lilit Nalbandyan
- 1 day ago
- 1 min read
Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել։
Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը կարծում է, որ ուղիղ բանակցությունները կարգավորման ամենաարդյունավետ միջոցն են, հաղորդել են տեղի ԶԼՄ-ները։
Նրա գնահատմամբ՝ երկկողմ երկխոսությունն ավելի արդյունավետ է միջնորդներով ձեւաչափից։
Նա համոզված է, որ Ղարաբաղի հարցը վաղուց փակված է։
«Հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանը դեռ պնդում Մինսկի խմբի հարցում։ Գուցե Երեւանն ինչ-որ պլաններ ունի ապագայի հետ կապված։ Հակառակ դեպքում մենք չենք կարող գտնել այդ հարցի տրամաբանական պատասխանը»,- ավելացրել է Բայրամովը։
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն...