Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկությանը
- Lilit Nalbandyan
- 1 day ago
- 1 min read
Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի աջակցությունը ՄԱԿ-ի և Եվրախորհրդի միջև համագործակցության վերաբերյալ բանաձևին չի նշանակում, որ այդ երկրները գործել են հատուկ Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան:
«Այդ հարթակներում Ռուսաստանի հասցեին ցանկացած մեղադրանք ինձ համար անընդունելի է։ Ըստ երևույթին, նրանք այդպես են վարվել, քանի որ այս երկրների համար շատ կարևոր կետեր կան, բայց ինչ-որ մեկը ուղղում է արել, որպեսզի քողարկված արվի, որ Ռուսաստանը նաև ագրեսոր է։ Ամենայն հավանականությամբ, շատ կետեր են եղել, որոնք պաշտպանում են այս երկրները»,- ասել է պատգամավորը։
Այս տարին շատ լուրջ է լինելու երկրում կարգուկանոնի վերականգնման առումով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն...