top of page

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 11 hours ago
  • 1 min read

Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով և ճգնաժամային նոր իրավիճակներով: Այս մասին այսօր Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև: Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով և ճգնաժամային նոր իրավիճակներով: Մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը միաբանությունն է»,- ասաց Գարեգին Բ-ն:

bottom of page