Բաքվում բանը հասել է նրան, որ դատարանում Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել, «վերլուծել»` փորձելով կապել այս կամ այն «հանցանքին»․ Աբրահամյան
- Lilit Nalbandyan
- 8 hours ago
- 1 min read
Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն «կարելու» շրջանակներում Ադրբեջանում «դատավարությունը» մեկ Խոջալուի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին, ձեռքի հետ էլ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Բանը հասել է նրան, որ դատարանում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել, «վերլուծել»` փորձելով այն կապել իրականացվող այս կամ այն «հանցանքին»:
Եթե «հանցագործություն» է դիտվում ազգային-ազատագրական պայքարի առաջին շարքում գտնվելը, ինքնապաշտպանական ուժեր ղեկավարելը, Արցախի ու ՀՀ անկախության և անվտանգության ակունքներում կանգնելը, ապա դա բացառապես Ադրբեջանի խնդիրն է:
Ադրբեջանն Արցախի օկուպացիայով և ՀՀ տարբեր հատվածների մխրճմամբ չի սահմանափակվում, որովհետև նրա խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, կամքն ու պայքարի վճռականությունը կոտրելը, որի դեմ պայքարը փաշինյանական իշխանության հետ ներդաշնակ իրականացվում է, սակայն արմատախիլ անել չի ստացվում», - նշել է պատգամավորը: