top of page

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթական մահն է գրանցվել․ ինքնասպանություն՝ ինքնաշեն պարանով կախվելու միջոցով. Պատգամավոր

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 6 hours ago
  • 1 min read

Երեկ՝ ապրիլի 20-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հերթական մահն է գրանցվել՝ ինքնասպանություն՝ ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Այս տարվա 9-րդ մահվան դեպքը՝ 5-րդ ինքնասպանությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Պետական մարմինների պատասխանատվության տակ հայտնված մարդկանց համար, փաստորեն, այդ «պատասխանատվությունը» կյանքի գին է ունենում։

Ուզում եմ կրկնել՝ այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, և իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում»,-գրել է պատգամավորը։

1/2471
bottom of page