top of page

Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 4 hours ago
  • 1 min read

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ կողմնակի անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 21-ին՝ ժամը 11։30-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Սարակապ, Աղին, Իսահակյան, Հայկաձոր, Քարաբերդ, Ջրափի, Բագրավան բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 20։00։

1/2471
bottom of page