top of page

Ժամանակն է այս կուսակցությանը ճշգրիտ ձևակերպում տալ` «գլխուղեղի դաշնակիզմ». Թորոսյան

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 5 hours ago
  • 1 min read

Մի քանի օր առաջ գրել էի, որ Դաշնակցությունը կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում։ Եվ ահա, երկար սպասել պետք չէր։ Ժամանակն է այդ ախտորոշմանը տալ բժշկական ճշգրտությամբ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»։ Նմանապես, ինչպես ասում ենք՝ գլխուղեղի կաթված կամ անևրիզմա։ Այս մասին իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:


 «Երեկ Գառնիկ Դանիելյանը ևս մեկ անգամ փայլուն կերպով հաստատեց այս ախտորոշումը՝ տարածելով ցինիկ կեղծիք, թե ես ԱԺ-ում իբրև թե խոսել եմ ադրբեջանցիների վերադարձի օգտին՝ իբր ժողովրդագրական վիճակը շտկելու համար։


Այն, որ Դաշնակցությունն ու որոշ այլ ընդդիմադիրներ վաղուց ստանձնել են Բաքվի խոսնակի գործառույթը՝ հետևողականորեն տարածելով ադրբեջանական նարատիվներ, արդեն նորություն չէ։ Բայց նման ցինիզմից հետո՝ «գլխուղեղի դաշնակիզմ» ախտորոշումը լիովին արժանի է ընդգրկվելու հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ։


Ստորև՝ իմ ԱԺ ելույթը ժողովրդագրության վերաբերյալ։ Դիտեք, համոզվեք, դատեք»,- գրել է պատգամավորը:

bottom of page