Փաշինյանը թալանին փայ է մտել. Հայաստանում բացահայտ կոռուպցիա է. Նաիրի Սարգսյան
- Lilit Nalbandyan
- 6 hours ago
- 1 min read
Եթե մարդն ունի թալանը վերադարձնելու նպատակ, ապա հատիկ առ հատիկ չի վերադարձնում, այլ՝ միանգամից, դրա գործիքակազմը կա, հնարավոր է շատ արագ իրականացնել, հետևաբար, կա՛մ Հայաստանում թալան չի եղել, կա՛մ եղել է՝ Նիկոլ Փաշինյանը փայ է մտել։ Փաշինյանի նպատակը ոչ թե թալանը վերադարձնել, երկիրը շենացնելն է, այլ ընդամենը ունեցվածքի դերաբաշխում կատարելը, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Իրենց դրած մարդու կողմից կառավարվող հաշվեքննիչ պալատը տարեկան հայտարարության մեջ նշում է, որ 50 տոկոսը մեկ անձինց գնում է կատարվել, սրանից բացահայտ կոռուպցիա գոյություն չունի։ Պետական բյուջեից փողը վերցրել են, «Անիֆ» են հիմնադրել, ամբողջությամբ ձախողել են, չոր նավահանգիստ էին կառուցում, այդպես է չստացվեց, ինչ նախաձեռնել են, ձախողել են՝ ահռելի միջոցներ մսխելով պետական բյուջեից»։