Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներ փակ կլինեն
- Lilit Nalbandyan
- 5 hours ago
- 1 min read
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից կարգելվի երթևեկությունը․
Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից,
Աթենքի փողոցում՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից,
երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի փողոցում՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից մինչև 10։30-ը, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։