top of page

Թուրքիայում այս րոպեներին պաշտոնյաների են ձերբակալում

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • 9 hours ago
  • 1 min read

Ստամբուլի քաղաքապետարանի դեմ իրականացված լայնածավալ գործողության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, գրում են թուրքական լրատվամիջոցները:


Գործողությունը սկսվել է այսօր վաղ առավոտյան՝ Ստամբուլի գլխավոր դատախազության ցուցումով։ Ձերբակալվածների թվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կնոջ ավագ եղբայրը՝ Ջևդեթ Քայան, İBB Medya aş-ի ձերբակալված տնօրենների խորհրդի նախագահ Մուրատ Օնգունի կինը՝ Գյոզդեմ Օնգունը, ինչպես նաև քաղաքապետի անձնական գրասենյակի տնօրեն Քադրիե Կասապօղլուն, IBB-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Արիֆ Գյուրքան Ալփայը և ISKI-ի գլխավոր տնօրեն Շաֆակ Բաշը:



Տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ 53 ձերբակալման օրդեր Է տրվել։ Ոստիկանությունը միաժամանակյա ռեյդեր է իրականացրել Ստամբուլում, Անկարայում և Թեքիրդաղում, ինչի հետևանքով 47 կասկածյալներ ձերբակալվել են, իսկ մնացած 6-ի որոնողական աշխատանքները շարունակվում են: Խուզարկություններ են իրականացվում նաև կասկածյալների տներում և գրասենյակներում:


Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը «ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող հետաքննության մի մասն է»:

bottom of page