ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է, որ համավարակը կարող է ավելի շատ մարդկանց կյանք խլել, քան պատերազմը
- Lilit Nalbandyan
- 4 hours ago
- 1 min read
Համավարակների հետևանքները կարող են ավելի ծանր լինել մահերի և տնտեսական վնասի առումով, քան պատերազմների ազդեցությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը համաշխարհային հանրությանը զգուշացրել է դրա մասին՝ մտահոգություն հայտնելով զարգացող երկրներին առողջապահական ծրագրերի համար տրամադրվող օգնության կրճատումների վերաբերյալ։
Նա ելույթ է ունեցել «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպման ժամանակ։ Ելույթի տեքստը հրապարակվել է ԱՀԿ մամուլի ծառայության կողմից։
«Համավարակը կարող է ավելի շատ մարդկանց սպանել և ավելի շատ տնտեսական խաթարումներ առաջացնել, քան պատերազմը»,-ասել է Գեբրեյեսուսը։ «COVID-19 համավարակը խլել է մոտ 20 միլիոն մարդու կյանք և համաշխարհային տնտեսությունը զրկել ավելի քան 10 տրիլիոն դոլարից»,-նշել է նա։ Ինչպես ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը, «առողջապահական անվտանգությունը տնտեսական անվտանգություն է», և պաշտոնական զարգացման օգնության կտրուկ անկման և առևտրի խափանումների պատճառով երկուսն էլ «սպառնալիքի տակ են: Նա նշել է, որ դրանք լուրջ մարտահրավերներ են ստեղծում առողջապահական ծառայությունների համար շատ զարգացող երկրներում, մասնավորապես՝ Աֆրիկայում»։
ԱՀԿ-ն օգնում է երկրներին արագացնել «օգնությունից կախվածությունից դեպի ինքնաբավություն անցումը՝ արդյունավետության բարձրացման և ներքին ռեսուրսների մոբիլիզացման միջոցով, դրանց թվում՝ ծխախոտի և ոգելից խմիչքի հարկերի, ինչպես նաև հանրային առողջապահական ապահովագրության միջոցով»։ Գեբրեյեսուսը նշել է, որ շատ երկրներ դեռ «արտոնյալ տոկոսադրույքներով և ճիշտ պայմաններով զարգացման բանկերից զգալի վարկերի կարիք կունենան»։
20:15 26.04.2025
19:15 26.04.2025